Էստոնիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ Բերնարդը հրապարակել է հավաքականի կազմը, որը կսկսի պատրաստվել Թուրքիայի եւ Հայաստանի հետ 2011 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստան-Էստոնիա մրցախաղը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 14:00-ին:

Էստոնիայի հավաքականի կազմը հետեւյալն է`

Դարպասապահներ` Ստանիսլավ Պեդոկ` «Ֆլորա», Դանիիլ Սավիցկի` «Նոմե Կալյու», Ալան Վենցել` «Պայդե Լինամեսկոնդ»

Պաշտպանողներ` Արտյոմ Հարությունյան` «Թամեկա», Անդրեյ Ֆրոլով` «Ֆլորա», Իգոր Մորոզով` «Լեվադիա», Մարտին Չեգոդաեւ` «Նոմե Քալյու», Անդրե Վայս` «Տուլեւիկ», Տանել Վոտի` «Տուլեւիկ», Մելիս Պիետրե` «Ֆլորա»

Կիսապաշտպաններ` Յուրի Եւդոկիմով` «Տուլեւիկ», Կեն Կալաստե` «Ֆլորա», Սերգեյ Մոշնիկով` «Ֆլորա», Էյնո Պուրի` «Լեւադիա», Սանդեր Պուրի` «Լեւադիա», Տայո Տենիսե` «Լեվադիա»:

Հարձակվողներ` Ռաունո Ալիկու` «Տուլեւիկ», Անրի Անյեր` «Սամպդորիա», Իտալիա, Սիիմ Լուտս` «Տուլեւիկ», Արմանդ Նարիս` «Տուլեւիկ», Սերգեյ Զենեւ` «Կարպատի», Ուկրաինա: