Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Հովհաննես Գոհարյանն այսօր բելառուսական ԲԱՏԵ-ի կազմում չի մասնակցի հունական ԱԵԿ-ի հետ Եվրալիգայի 4-րդ խմբային փուլի շրջանակներում անցկացվելիք խաղին։

Դժբախտաբար, Գոհարյանը մրսել է եւ թիմի հետ չի մեկնել Աթենք։ Գոհարյանի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն եւս զղջում է, որ հարձակվողը չի կարող դուրս գալ խաղադաշտ։ Նա ասել է, որ «Գոհարյանի բացակայությունը լուրջ կուրուստ կլինի»։

Նշենք, որ ԲԱՏԵ-ն իր խմբում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։