Կալինինգրադի մարզում, ռուս-լեհական սահմանը հատելիս երեք հոգանոց հայ ընտանիք է ձերբակալվել. նրանք փորձում էին անօրինականորեն մուտք գործել Եվրամիության տարածք, հաղորդում է rosbalt.ru-ն:
«Ռուս-լեհական սահմանից 70 մետր հեռավորության վրա ձերբակալել են ընտանիքի հորը եւ մորը` փոքրիկ մանկիկը ձեռքներին: Նրանց մոտ իրերով լի պայուսակ է եղել, սակայն ոչեւէ փաստաթուղթ չեն ունեցել»,- հայտնել են Ռուսաստանի Անվտնագության դաշնային ծառայության տարածաշրջանային սահմանային վարչության մամուլի ծառայությունից:
Ձերբակալվածների խոսքով, իրենք Հայաստանի քաղաքացիներ են եւ փորձում էին հասնել Եվրամիություն` լավ կյանքի հետեւից:
«Երիտասարդ կինը անցակետի տաք սենյակում է, նորածնի համար սնունդ են բերել եւ բժշկական ստուգում անցկացրել»,- ասել են մամուլի ծառայությունից:




























