ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջերս կատարած այցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան, անվերջանալի գործընթացի շարունակությունն էր: Այս մասին հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը` նոյեմբերի 2-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում:

Ըստ նրա` Կազանում տեղի ունեցած հանդիպումից հետո ստատուս-քվոյի պահպանմանը եւ ամրապնդմանն ուղղված քայլեր են ձեռնարկվում, հիմա արդեն նույնիսկ համանախագահների կողմից: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների ներկայացուցիչները խոսում են ոչ թե նոր փաստաթղթի, այլ վստահության ամրապնդման որոշ մեխանիզմների մասին:

Միեւնույն ժամանակ, համանախագահները եւ միջազգային հանրությունը խոսում են իրավիճակը շփման գծում փոխելու մասին, այժմ փորձեր են անում ինչ-որ կերպ այն փոխել, խոսվում է դիպուկահարներին հեռացնելու, լարվածության նվազեցման մասին, որովհետեւ պարզ է, որ մոտ ժամանակներում որեւե փոփոխություններ եւ առաջարկներ չեն լինի, եզրակացրեց քաղաքագետը: