Հայաստանի պետական բյուջեից համայնքների բյուջեներին 2012 թ. կտրվի 32.5 մլրդ դրամի դոտացիա; Այդ մասին այսօր` նոյեմբերի 2-ին, Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը; Դոտացիայի ընդհանուր չափը չի փոխվել ոչ 2011, ոչ էլ 2010 թ. համեմատ:
Ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի` դոտացիաների չափը որոշվում է հետեւյալ բանաձեւով` այն չպետք է պակաս լինի 2 տարի առաջվա պետական բյուջեի եկամուտների 4 տոկոսից: Սակայն վերջին 2 տարիների ընթացքում այս բանաձեւը խախտվել է հօգուտ տեղական բյուջեների, քանի որ ճգնաժամի պատճառով պետբյուջեի փաստացի եկամուտները նվազել էին; Այսպես` եթե հիմք ընդունվեր 2010 թ. փաստացի 804 մլրդ դրամ եկամուտը, դոտացիաները կկազմեին 32.1 մլրդ դրամ, սակայն կառավարությւոնն առաջարկում է 300 մլն դրամով ավելի գումար:
Նշենք, որ 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող յուրաքանչյուր համայնքի բյուջեին կտրամադրվի 3.5 մլն դրամ: Իսկ ամենաշատ դոտացիա ստաանալու է Երեւան քաղաքը` 8.3 մլրդ դրամ:



























