2010 թվականի բյուջեի նախագծով նախատեսված 4,6 միլիարդ դրամի կեսը կօգտագործվի արտասահմանում Հայաստանը ներկայացնող դեսպանատները եւ նրանց ներկայացուցիչների ծախսերը հոգալու համար, որոնք կծածկվեն հյուպատոսական վճարների եւ պետական բյուջեի հաշվին: Այդ մասին այսօր, Աժ-ում, 2010 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը:
Ընդ որում նա ընդգծել է, որ մյուս տարի պետք եղած գումար հավաքելը ավելի դժվար կլինի, քանի որ հյուպատոսական ծառայության գները 30 եվրոյից իջել են 10 եվրոյի: Նախարարը նաեւ ընդգծել է, որ ընթացիկ տարում ԱԳ նախարարությունը կաշխատի վիզային ռեժիմի պարզեցման եւ էլեկտրոնային վիզայի գների իջեցման ուղությամբ: Նա նաեւ հայտնել է, որ այն դիվանագիտության դպրոցը, որը 2009 թվականին չֆինանսավորվելու պատճառով փակվել է, կբացվի 2010 թվականին, արտաքին բյուջեի ֆինանսավորման հաշվին: Ինչ վերաբերում է 2010 թվականին բացվելիք նոր դեսպանատներին, ինչպես նշել է Նալբանդյանը, կառավարությունը սպասվող տարում դեռ հեռու կմնա այդ մտքից:
Նոր դեսպանատան բացումը, իհարկե նպատակ է հանդիսանում, բայց ֆինանսական տեսանկյունից շատ ծանր քայլ է,-հայտարարել է նա:
Օգտվելով առիթից՝ պատգամավորները նախարարին դիմեցին իրենց հետաքրքրող հարցերով: Այդպես, եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ուշադրություն է հրավիրել պատգամավորական պատվիրակությունների գործուղումների ֆինասավորումը ավելացնելու անհրաժեշտության վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարեւան Ադրբեջանը եւ Վրաստանը այդ նպատակների համար ավելի շատ միջոցներ են տրամադրում: Նրա հավաստմամբ, մի պատգամավորին օրական գործուղման համար տրամադրվում է 20 դոլարից ոչ ավել:
Իսկ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որը «Ջավախք» հայրենակցական միության առաջնորդն է, նախարարին հիշեցրել է իր խնդրի վերաբերյալ: Պատգամավորին արդեն երկար ժամանակ, Վրաստանի իշխանությունների պահանջով, թույլ չեն տալիս մտնել այդ երկիր:
Ե՞րբ ես կկարողանամ տեսնել իմ ծնողներին՝ իմ պատմական հողի վրա, -հարցրել է պատգամավորը: Ի պատասխան այս հարցին, նախարարը նրան խորհուրդ է տվել անձնական խնդիրներով նրան հասարակայնորեն չդիմել, իսկ հետո ավելացրել է, որ տվյալ եւ նման հարցերը քննարկվում են Հայաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչների յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, վերջերս այն քննարկվել է նաեւ իր գործընկերոջ հետ հանդիպմանը:



























