Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոր դատավորներ է նշանակել:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի հրամանագրով Նելլի Բաղդասարյանը նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Ռոբերտ Պապոյանը՝ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Արշակ Վարդանյանը՝ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:




























