Նոյեմբերի 6-ին «Միջկրոնական երկխոսություն. փոխըմբռնումից մինչեւ համգործակցություն» միջազգային համաժողովի շրջանակներում Բաքու կժամանեն Չեչնիայի եւ Դաղստանի նախագահներ Ռամզան Կադիրովը եւ Մուխու Ալիեւը։

Ալլահշուքյուր Փաշազադեի՝ Կովկասի մահմեդականների ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու 30 ամյակին նվիրված տոնակատարության առիթով Ադրբեջան կժամանեն միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ մի քանի երկրների ղեկավարներ։ Հյուրեր են սպասվում 25 երկրներից։

Կքննարկվեն տարբեր կրոններ դավանող մարդկանց համատեղ խաղաղ կեցության, պետության եւ կրոնի միջեւ հարաբերությունների վերաբերող հարցեր։