2011-ից ի վեր Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին դեսպանը Սիրիայում՝ Հասան Ահմեդ աշ-Շեհին, ժամանել է Դամասկոս։ Այս մասին տեղեկացրել է Al-Watan թերթը։

ԱՄԷ-ն  Դամասկոսում իր դեսպանության աշխատանքը վերականգնել է 2018թ. դեկտեմբերին՝ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումից յոթ տարի հետո, որը տեղի էր ունեցել Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Աշ-Շեհին ավելի վաղ գլխավորել է Էմիրությունների դիվանագիտական առաքելությունը Սուդանում, իսկ 2015-ից զբաղեցրել է Իրաքում ԱՄԷ դեսպանի պաշտոնը։