Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը առանձնահատուկ «սեր» ունի լրագրողների նկատմամբ. ԳՄ համագումարին Անանյանը ներս էր թողնում միայն իր կողմից ընտրված լրագրողներին, իսկ մեծ մասին ընդհանրապես արգելեց լուսաբանել համագումարը: Այսօր էլ նա ասուլիս էր տալիս «Իրավունք դե ֆակտոյում», եւ լրագրողները, գալով ասուլիսի, պարզեցին, որ ասուլիսը սկսվել է նախատեսվածից մեկ ժամ շուտ: Ընդ որում, միայն «ընտրյալ» ԶԼՄ-ներին է նախապես տեղյակ պահվել ասուլիսի ժամը փոխելու մասին, իսկ Անանյանը հրաժարվել է պատասխանել «ուշացած» լրագրողների հարցերին: Անանյանը նաեւ «մուննաթ» է եկել լրագրողների վրա, իսկ հարցին, թե ինչու լրագրողներին թույլ չի տրվել լուսաբանել ԳՄ համագումարը, պատասխանել է, թե ինքն այդ հարցով չի զբաղվում, մինչդեռ անձամբ էր արգելում լրագրողների մուտքը:
Տեղադրություն



















