Մոսկվայում ընթացող շախմատի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալին նվիրված մրցաշարի առաջին տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը քիչ առաջ ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:

Մրցավեճն ավարտվեց 37-րդ քայլին, երբ պարզ դարձավ, որ կողմերից որեւէ մեկը հնարավորություն չունի հաղթելու:

Ոչ-ոքի են խաղացել նաեւ իսրայելցի Բորիս Գելֆանդն ու Ռուսլան Պոնոմարյովը Ուկրաինայից: Մյուս պարտիաները դեռ շարունակվում են:

Հիշեցնենք, որ մրցաշարը տեղի է ունենում նոյեմբերի 5-14-ը «Նացիոնալ» հյուրանոցում, ապա ԳՈՒՄ-ի ցուցասրահում: Այդ մրցաշարին կհաջորդի արագ շախմատի աշխարհի առաջնությունը: