All Nippon Airways (ANA) ավիաընկերության երկու ինքնաթիռներ բախվել են Օսակայի օդանավակայանի թռիչքուղում, ներքին չվերթների կատարման ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է Kyodo-ն։

Ինքնաթիռները բախվել են աջ թեւերով։ Բախվել են վայրէջք կատարած ANA Flight 1637-ի եւ կայանատեղիից թռիչքի պատրաստվող ANA Flight 422-ի թեւերը։

Ուղեւորներից եւ անձնակազմերի անդամներից ոչ մեկը չի տուժել, պատճառը պարզվում է, տեղեկացրել է Kansai Airports օդանավակայանի օպերատորը։ Չեղարկվել է տասը չվերթ։