Նոյեմբերի 6-ի գիշերը Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում մի տղամարդը կրակ է բացել եւ վիավորել երկու այլ տղամարդու։ Ավելի վաղ՝ ձերբակալության ժամանակ, նրա մեքենայից քննիչի վկայական է հայտնաբերվել։
Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ վեճի ընթացքում տղամարդը հրազենային վնասվածքներ է հասցրել ակումբի երկու հաճախորդներին, ինչից հետո BMW-Х5-ով փախուստի է դիմել։ Թարմ հետքերով Վոլգոգրադյան խճուղու վրա ոստիկանության աշխատակիցները բռնել են կասկածյալի ավտոմեքենան։ Վարորդի մոտ փաստաթղթեր չեն եղել, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Խուզարկության արդյունքում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է քննիչի ծառայողական վկայականը։ Դեպքի առնչությամբ նախաքննություն է սկսվել, մանրամասները պարզվում են։




























