Սոչիի փռում երեքշաբթի գազից պայթյուն է տեղի ունեցել, տուժել են երեք մարդ (նրանց տեղափոխել են հիվանդանոց) եւ շինության հիմնական կառույցները, լրագրողներին տեղեկացրել են Ռուսաստանի ԱԻՆ տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությունում։
Պատահարը տեղի է ունեցել Տիմիրյազեւի փողոցի 46/2 հասցեում։ SHOT-ի տեղեկացմամբ՝ տուժածներին, որոնք 3, 4 եւ 5-րդ աստիճանի այրվածքներ են ստացել, տեղափոխել են հիվանդանոց։
Պատահարի հետեւանքների վերացմանը մասնակցել է 23 փրկարար, օգտագործվել է 8 միավոր տեխնիկա։ Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են Կրասնոդարի երկրամասի դատախազության մամուլի ծառայությունում, կազմակերպվել է պատահարի պատճառների ստուգում։





























