«Արտակարգ իրավիճակների օդանավակայն» ԲԸ-ն Ստեփանավանի մոտ հանվել է 2017-2020թթ. մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկից։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «2017-2020թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, փետրվարի 6-ին ասել է ենթակառուցվածքների եւ տարածքային կառավարման նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը։
Օդանավակայանը չի գործում արդեն երկար ժամանակ։ Մինչ այդ ընդունվել էր որոշում այն ՊՆ-ին հանձնելու վերաբերյալ։ Դա, կառավարության կարծիքով, կարող է նպաստել ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացմանը եւ ներքին ուղեւորափոխադրումներին։
Օդանավակայանը գտնվում է Լոռու մարզում, Վրաստանի սահմանից 20 կիլոմետր հեռու։





























