Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան, երբ չորս աղջիկները (1999, 2001, 2002 եւ 2003թ.թ, ծնված) զբոսանքի էին դուրս եկել Բոլշայա Ուսսուրկա գետի Սլավնայա վտակի սառույցի վրա: Փխրուն սառույցը, որ հալվել էր եղանակի կտրուկ տաքացման պատճառով, չէր դիմացել եւ ճաք էր տվել:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Պրիմորյեի ԱԻՆ վարչությանը, օգնության եկած բնակիչները կարողացել են փրկել միայն մեկին: Նա հիվանդանոց է տեղափոխվել «սառեցում» ախտորոշմամբ: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են բավարար:




























