Երկրի ղեկավարությունը որևէ որոշում չի կայացրել արգելելու VPN ծառայությունների օգտագործումը, որոնք նախատեսված են արգելափակումը շրջանցելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Коммерсант-ը։
«Կարող եմ միայն ասել, որ այժմ այդ հարցով որոշումներ չկան։ Այ թե ինչից մենք պետք է ելնենք», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նախօրեին՝ փետրվարի 5-ին, Եկատերինբուրգի թիվ 1 դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ Անվտանգ ինտերնետ լիգայի ղեկավար Եկատերինա Միզուլինան ասաց, որ VPN ծառայությունների մեծ մասը կարող է արգելափակվել Ռուսաստանում 2024 թվականի մարտի 1-ից։ Նա ընդգծեց, որ խոսքը բացառապես ամենամեծ նման ծառայությունների մասին է։ Ավելի ուշ, տիկին Միզուլինան Telegram-ի իր ալիքում հայտարարեց, որ լրատվամիջոցները, որոնք իր հայտարարությունից հետո հայտնել են, որ VPN-ները Ռուսաստանի Դաշնությունում արգելափակվելու են մարտի 1-ից, ազատորեն են մեկնաբանում իր խոսքերը։
Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը պարզաբանել է, որ Ռուսաստանի Դաշնությունում VPN ծառայությունների ամբողջական արգելքի մասին խոսք չկա, մարտի 1-ից ուժի մեջ կմտնի նման ռեսուրսների մասսայականացման արգելքը։





























