Նոյեմբերի 5-ին Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի հիշատակին նվիրված մրցաշարում առաջին տուրում ընդհանրապես հաղթանակներ չեղան, քանի որ բոլոր խաղերն ավարտվեցին ոչ ոքիով։ Խաղաղ դաշն կնքեցին Արոնյան-Սվիդլեր, Կառլսեն-Կրամնիկ, Մորոզեւիչ-Լեկո, Գելֆանդ- Պոնոմորյով, Իվանչուկ-Անանդ զույգերը։
Հաջորդ տուրում Լեւոն Արոնյանը կխաղա ուկրաինացի գրոսմայստեր Ռուսլան Պոնոմորյովի հետ։ Մյուս պարտիաներում կհանդիպեն Կառլսեն-Մորոզեւիչ, Լեկո-Գելֆանդ, Սվիդլեր-Իվանչուկ եւ Կրամնիկ- Անանդ զույգերը։




























