ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 6-ին ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:

Համանախագահները նախարար Նալբանդյանին են ներկայացրել Բաքվում ունեցած հանդիպումների արդյունքները: