Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է երկրի տարածքում գտնվող օբյեկտների դեմ ուղղված ուկրաինական անօդաչուների գրոհը կանխելու մասին։
«ՀՕՊ հերթապահ միջոցներով ոչնչացվել են երեք անօդաչու թռչող սարքեր Բրյանսկի մարզում»,- նշվել է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։





























