Փետրվարի 14-ին հանրապետության որոշ վայրերում սպասվում են տեղումներ։ Օդերեւութաբանները ցերեկվա ժամերին կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ուշ երեկոյան սպասվում է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +13+15։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +7+11,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6+11,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +12+14,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6+10, 

Լոռիում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +13+17,

Տավուշում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +19+22,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6+9,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+1+4, ցերեկը՝ +10+14,

Արարատում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+15, 

Արմավիրում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +13+15, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +6+8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +13+15,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +20+23,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +13+18։