Փետրվարի 15-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում են տեղումներ, տեղ-տեղ հնարավոր է ամպրոպ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը Լոռիի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում առաջիկա 3 օրերին աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով, մնացած մարզերում այն էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ, հնարավոր է ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +14+16։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +6+10,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +6+9,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+4+6, ցերեկը՝ +9+12,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+9, 

Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +7+12,

Տավուշում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +10+14,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+7,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+14,

Արարատում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+18, 

Արմավիրում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +14+17, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +5+8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+18,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +15+19,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +10+14։