Բնական տարերքն արդեն հինգերորդ օրն է՝ ձախողել է վրաց-ադրբեջանական սահմանի «Մուղանլո-Սամտացկարո» հսկիչ-անցագրային կետի աշխատանքը:
Ինչպես հաղոդրում են վրացական լրատվամիջոցները, ափերից դւրս եկած Ալազանի գետն ամբողջությամբ ծածկել է անցակետի տարածքը Ադրբեջանի կողմից, ինչի արդյունքում վրաց-ադրբեջանական սահմանում երթեւեկությունը դադարեցվել է: Մասնագետները խոստանում են վերականգնել երթեւեկությունը մի քանի օր անց միայն:




























