Հուլիսի 13-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանին:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական հարաբերություններին, տարածաշրջանային անվտանգությանը, Արցախի հիմնախնդրի կարգավորմանը և Իրանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ: