Աշխարհի ամենաբարձր շենքի շինարարությունը մոտենում է ավարտին: Դուբայում կառուցվող «Բուրջ Դուբայ» երկնաքերը կունենա 800 մետր բարձրություն եւ 160-ից ավել հարկ: Այս մասին հայտնում է CNNturk-ը:

Այս նախագծի սեփականատեր Emaar Priperties-ի` շենքի բացումը տեղի կունենա 2010-ի հունվարի 4-ին: Մինչ «Բուրջ Դուբայ»-ի կառուցումը՝ աշխարհի ամենաբարձր շենքը համարվում էր Թայվանում գտնվող 508 մետրանոց Թայփեյ -101-ը: 800 մետր բարձրություն ունեցող «Բուրջ Դուբայ»-ի վրա ծախսվել է 1 միլիարդ ԱՄՆ դոլարից ավել: Այս կառույցի ճարտարապետն է ամերիկացի Ադրիան Սմիթը:

«Բուրջ Դուբայ»-ը կառուցվում է 20 միլիարդ դոլար արժողությամբ հսկա նախագծի շրջանակներում: Այդ նախագծով նախատեսվում է կառուցել 30 հազար բնակարան եւ աշխարհի ամենամեծ առեւտրի կենտրոն` «Դուբայ Մոլ»-ը: