Ահա այսպես է վերնագրել իր լուրը թուրքական CNNturk-ը` տեղեկացնելով լքված ձիու տանջանքների մասին: Էրզրումի ընտանի կենդանիների շուկայի շրջակայքում գտնվող մի 2.5 մետր խորություն ունեցող ջրամբարում անհայտ անձինք թողել էին մի ձի: Վիրավոր ձիուն բարձր դասարանցի 6 աշակերտներ քարերով խփում էին եւ ձեռքների դանակներով հարվածում: Ոստիկանության գալուն պես` 15-18 տարեկան այդ տղաները փախել են: Դեպքի վայր հասած փրկարարներին հաջողվել է անողոք հարձակման ենթարկված վիրավոր ձիուն հանել ջրամբարից եւ տեղափոխել անասնաբույժի մոտ: