«Նոր Ժամանակներ» կուսակցության Վարչությունը նախօրեին որոշում է կայացրել Երեւանի թիվ 10 մեծամասնական ընտրատարածքում՝ 2010 թ-ի հունվարի 10-ին կայանալիք ընտրություններին պաշտպանել համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից իր գործընկերոջ, ներկայումս քաղբանտարկյալ՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը",- ասված է ՆԺԿ տարածած հայտարարության մեջ:

Կուսակցությունը նաեւ նշել է, թե «այս ճանապարհով հնարավոր է մեր քաղբանտարկյալ ընկերոջը ազատել հանցագործ վարչախմբի ճիրաններից»:

Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի մանդատը թափուր էր մնացել, երբ գործարար Խաչատուր Սուքիասյանը հրաժարվել էր մանդատից: Այս ընտրատարածքում առաջադրվել է 6 թեկնածու՝ Նիկոլ Փաշինյանը, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, Արա Սիմոնյանը՝ «Ազգային Միաբանությունից», եւ դերասան Վլադիմիր Կոստանյանը: