Վերջին երկու տարիների ընթացքում Թբիլիսիում բռնել են ավելի քան 30 հազար թափառող շներ: Վրացական «Ռեզոնանսի» պարբերականի հաղորդմամբ, այս տարի Վրաստանի մայրաքաղաքում բռնել են ավելի քան 12 հազար թափառող շների: Առաջին անասնաբուժական կլինիկայի ղեկավար Նուգզարա Բոլկվաձեի հավաստմամբ, բռնած շներին նախ բժշկական հետազոտության են ենթարկում, եւ եթե շունը առողջ է, ամորձատելուց հետո բաց են թողնում, իսկ եթե հիվանդ է, սպանում են: