Մոսկվայում ձերբակալվել է մոսկովյան գիշերային ակումբներից մեկում Ադրբեջանի երկու քաղաքացիների վրա կրակած անձը:
Ձերբակալման ժամանակ նա ցույց է տվել Ռուսաստանի դատախազությանն առնթեր քննչական հանձնաժողովի աշխատակցի վկայականը, որը, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», կեղծ է եղել:
Տեղեկատվությունը, թե հանցագործը ՔԿ աշխատակից է, հերքել է նաեւ այդ գերատեսչությունը: «Որոշ լրատվամիջոցներում զետեղված տեղեկատվությունը, թե տղամարդը, որ նոյեմբերի 6-ին, ժամը 2,30-ին Բրատիսլավյան փողոցում գտնվող գիշերային ակումբում Ադրբեջանի երկու քաղաքացիների վիրավորելու համարձերբակալվել է, քննչական կոմիտեի քննիչ է, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
ՔԿ տվյալներով, ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են նաեւ BMW-X5 մեքենայի փաստաթղթեր, որոնք իրականում պատկանել են Մոսկվայի մի բնակչի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, փոխհրաձգությունը տեղի է ունեցել ուրբաթ գիշեր՝ Մոսկվայի հարավ-արեւելքում: ժամը 2-ի սահմաններում տղամարդը կրակ էր բացել գիշերային ակումբում եւ վիրավորել երկու հաճախորդի:
Ներկայումս ձերբակալվածի ինքնությունը պարզված է, ճշտվում են դեպքի մանրամասները:




























