Հայաստանի կառավարությունը որոշել է պայքարել ոստիկանությունում կոռուպցիայի դեպքերի դեմ:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 6-ին կայացել է կառավարության նիստ: Կառավարությունը, ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ եւ ի կատարումն ՀՀ վարչապետի ավելի վաղ ընդունած որոշման ցանկի, սահմանել է ոստիկանության` ռոտացիայի ենթակա ծառայողների ցանկը եւ ռոտացիայի իրականացման կարգը: Ռոտացիայի են ենթակա անձնագրային եւ վիզաների վարչության անձնագրային բաժանմունքի պետի եւ անձնագրային խմբի ավագ տեսչի պաշտոն զբաղեցնող ծառայողները: Ոստիկանության ղեկավարը ռոտացիայի ենթակա կոնկրետ պաշտոններում ծառայողներին կկարողանա նույն ստորաբաժանման ներսում հավասարազոր պաշտոնների տեղափոխել առնվազն երեք տարին մեկ անգամ: Որոշումն ունի հակակոռուպցիոն ուղղվածություն:



























