Բելգիայի ոստիկանությունը կիրակի օրը մի շարք գործողություններ է իրականացրել իսլամիստական ծայրահեղականության հետ կապերի մեջ կասկածվող «պոտենցիալ ագրեսիվ մարդկանց» դեմ ուղղված հետաքննության շրջանակում, հաղորդում է RTBF-ն:
Չորս խուզարկություն է իրականացվել Բրյուսելում, Նինովում, Շառլերուայում և Լիեժում։ Ինչպես սովորաբար լինում է հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, խուզարկություններն իրականացվել են դաշնային ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աջակցությամբ։
Ահաբեկչության դեպքերի հետաքննության համար լիազորված դաշնային դատախազությունը հաստատել է ոստիկանության միջամտությունը և հայտնել չորս՝ մեկ չափահասի և երեք անչափահասի, ձերբակալության մասին:
Հաղորդվում է, որ կասկածյալները հարձակման ծրագրեր էին մշակում: Իշխանությունները որոշել են միջամտել՝ որպես նախազգուշական միջոց՝ հնարավոր ահաբեկչությունից խուսափելու համար։
Նշվում է, որ խուզարկությունների ընթացքում քննիչները զենք կամ պայթուցիկ չեն հայտնաբերել։





























