Հազարավոր հարավկորեացի բժիշկներ կիրակի օրը զանգվածային ցույց են անցկացրել՝ բժշկական դպրոցների քվոտաները մեծացնելու կառավարության ծրագրերի դեմ, հայտնում է Reuters-ը։
Ըստ Կորեայի բժշկական ասոցիացիայի (KMA), որը ներկայացնում է մասնավոր բժիշկների և կազմակերպել էր բողոքի ակցիան, շուրջ 40,000 բժիշկ է միացել ցույցին՝ պահանջելով կառավարությունից չեղարկել ծրագիրը:
Ոստիկանությունը ցուցարարների թիվը գնահատում է մոտ 12000։
Հանրահավաքը տեղի է ունեցել վերապատրաստվող բժիշկների աշխատանքի վերադառնալու կառավարության կողմից սահմանված ժամկետի լրանալու հաջորդ օրը։ Խոշոր հիվանդանոցների մոտ 9,000 բժիշկ և ինտերն կամ երկրում բժիշկների ընդհանուր թվի մոտ 70%-ը, աշխատանքից ազատվել է փետրվարի վերջին, ինչը հանգեցրել էր որոշ վիրահատությունների և ընթացակարգերի չեղարկման և շտապ օգնության բաժանմունքների լարվածությանը:
Ասոցիացիայի խոսնակ Չժու Սու Հոն գործակալությանն ասել է, որ կառավարությունը նախքան բժշկական դպրոցների քվոտաները բարձրացնելը պետք է բարեփոխի գոյություն ունեցող բժշկական համակարգը:
Կառավարությունը ցանկանում է 2025 թվականից սկսած ավելացնել բժշկական դպրոցներ ընդունվողների թիվը 2000-ով՝ ներկայիս տարեկան 3000-ի փոխարեն և, վերջնական արդյունքում ավելացնել ևս 10,000-ով մինչև 2035 թվականը:





























