Ամերիկյան Ֆլորիդա նահանգի մի բնակչուհի, որը պնդում է, որ Նյու Յորքում ավտոբուսը հարվածել և քաշելով տարել է իրեն, որի պատճառով նա մասամբ անդամալույծ է մնացել, 72,5 միլիոն դոլարի փոխհատուցում է ստացել քաղաքային տրանսպորտի գործակալության դեմ դատական հայցով:
Երդվյալ ատենակալների քաղաքային դատարանը վճիռ է կայացրել հօգուտ 68-ամյա Ավրորա Բոշամփի, որին 2017 թվականի մարտին Մանհեթենի Ստորին Իսթ Սայդումվրաերթի է ենթարկել քաղաքային տրանսպորտի վարչության ավտոբուսը։ Նա փողոցն անցնելիս է եղել հետիոտնի անցումով, երբ աջ շրջադարձով ավտոբուսը վրաերթի է ենթարկել նրան և մոտ 6 մետր քարշ տվել իր տակով։
Բոշեմին, որը մեծացել է վթարի վայրին մոտ և այժմ ապրում է Ֆլորիդայի Բրեդենթոն քաղաքում, ախտորոշել են կոնքի լուրջ վնասվածքներ, իսկ ձախ ոտքը կաթվածահար է մնացել։ Շաբաթ օրը նա New York Post-ին պատմել է, որ գնում էր իր մոր բնակարանը՝ քննարկելու արգանդի քաղցկեղի ախտորոշումը, երբ իրեն հարվածեցին:
Վարորդը մեղավոր է ճանաչվել, սակայն Նյու Յորքի տրանսպորտային վարչությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։





























