Հայաստանի կառավարությունը հաստատել է պետական միջոցների հաշվին իրականացվող երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրերի ընթացքի մոնիտորինգի անցկացման կարգը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարությունը Հայաստանի քաղաքաշինության նախարարին պարտավորեցրել է եռամսյա ժամկետում հաստատել վերը նշված ծրագրերի ընթացքի հաշվետվության ձեւերը, եւ դրանց համաձայն կազմված հաշվետվությունը սահմանված ժամկետում ներկայացնել ՀՀ վարչապետի ավելի վաղ ընդունած որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով: Որոշման ընդունմամբ ակնկալվում է ստեղծել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նկատմամբ ձեւավորված պարտավորությունների կատարման ծրագրերի գնահատման տեղեկատվական հենք:



























