5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ղրղզստանի հյուսիսում, երկուշաբթի այսպիսի տվյալներ է ներկայացրել հանրապետության սեյսմոլոգիայի ինստիտուտը։

Ինստիտուտի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսիկ Կուլի շրջանում, Չոլպոն Աթը քաղաքից 35 կիլոմետր հյուսիս եւ 190 կիլոմետր հեռու Բիշքեկից։

Էպիկենտրոնի մոտ գտնվող բնակավայրերում ցնցումների ինտենսիվությունը կազմել է՝ 4,5 Ալմաթիում, 4՝ Չոլպոն Աթըում, 3,5՝ Բիշքեկում եւ Կարակոլում։