Հայաստանի կառավարությունը նպատակահարմար չի համարել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու՝ ԱԺ մի խումբ պատգամավորների նախաձեռնությունը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 6-ին կայացել է կառավարության նիստ, որն անդրադարձել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի եւ ՀՅԴ պատգամավորների նախաձեռնությանը՝ «Հայրենատիրության օր» սահմանելու եւ նշելու վերաբերյալ: Կառավարությունը բավարար համոզիչ չի համարել ներկայացված հիմնավորումները:
Հիշեցնենք, որ պատգամավորներն առաջարկում էին նոյեմբերի 22-ը նշել որպես «Հայրենատիրության օր», քանի որ այդ օրը հրապարակվել էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը:



























