Ստամբուլի ոստիկանության գործողությունների ընթացքում ձերբակալվել է PKK-ին աջակցող 11 հոգի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberturk-ը։
Ստամբուլի Ակաբեկչության դեմ պայքարի եւ հետախուզության վարչության աշխատակիցների գործողությունների արդյունքում ձերբակալվել է 11 հոգի՝ որոնք կասկածվում են PKK-ի անունից փող հավաքելու եւ PKK-ին օգնելու մեջ։ Կասկածյալների տներում կատարված խուզարկությունների արդյունքում առգրավվել են 2 ապօրինի ատրճանակ, փամփուշտներ եւ փաստաթղթեր։
Մեկ հոգի էլ հանձնվել է ոստիկանությանը՝ նշելով որ ինքը ռազմական ուսուցում է անցել Հյուսիսային Իրաքում գտնվող քրդական գաղտնի ճամբարներում եւ այնուհետ տեղափոխվել Ստամբուլ։




























