Մարտի 6-ին հանրապետության որոշ վայրերում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռներում՝ թաց ձյան տեսքով։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում, տեղ-տեղ՝ 18-23 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ, քամին կուժեղանա՝ 13-16 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +14+16։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +6+10,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +4+8,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝+2+4, ցերեկը՝ +10+13,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +6+10,
Լոռիում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +10+14,
Տավուշում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +5+7,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+14,
Արարատում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+17,
Արմավիրում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+16,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+8,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+17,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +17+20,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +11+15։





























