Մենք օգտագործում ենք «ազգերի ինքնորոշում» հասկացությունը միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, իսկ հնարավոր ինքնորոշման մեխանիզմները կարող են լինել բանակցային գործընթացի առարկա",- այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը:
Այնուհետեւ անդրադառնալով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը, ըստ որի «այսօր ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկվում է միայն ԼՂ կարգավիճակի հարցը»,- Փոլուխովն ասել է, որ այդպիսի հայտարարությունները ներքին լսարանի համար են: «Նալբանդյանը հրաշալի գիտի, թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվում բանակցային գործընթացում»,- ընդգծել է ադրբեջանցի դիվանագետը:
Հիշեցնենք, որ Է. Նալբանդյանը նման հայտարարություն արել է երեկ Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ:




























