Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին եռօրյա պետական այցով կմեկնի Հունգարիա: Այդ մասին հունգարական MTI լրատվական գործակալությանը փոխանցել են Հունգարիայի նախագահի գրասենյակից: Նոյեմբերի 9-ին կկայանան Սերժ Սարգսյանի եւ Հունգարիայի նախագահ Լասլո Սոլյոմի բանակցությունները եւ կստորագրվեն համաձայնագրեր: Ավելի ուշ Հայաստանի նախագահը կհանդիպի խորհրդարանի խոսնակ Բելա Կատոնայի հետ:
Նոյեմբերի 10-ին նախատեսված են Հայաստանի նախագահի բանակցությունները Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնաիի հետ, որոնց կհաջորդի հունգարացի եւ հայաստանցի գործարարների հանդիպումը խորհրդարանում:
Հունգարիայի եւ Հայաստանի նախագահները նաեւ համատեղ բացելու են երկու երկրների ռազմական պատմությանը նվիրված ցուցահանդեսը Բուդապեշտում:



























