Ռուսաստանի տարածքում «Ռոզիսկ» հետախուզական օպերատիվ գործողության երեք օրերի ընթացքում ձերբակալված 163 օտարերկրացի հանցագործներից 35-ը հայեր են: Այդ մասին հայտնել է Ռուաստանի ՆԳՆ քրեական հետախուզության վարչության մամուլի ծառայությունը:
Գործողությունն իրականացվել է հոկտեմբերի 21-23-ը՝ ԱՊՀ երկրների ոստիկանությունների հետ համատեղ: Ռուսաստանի տարածքում ձերբակալված 163 հոգուց 14-ը Ղազախստանից է, 21-ը՝ Բելառուսից, 26-ը՝ Ուզբեկստանից, 48-ը՝ Ուկրաինայից, 10-ը Ղըրղզստանից եւ Տաջիկստանից: Եւս վեց հոգի Ադրբեջանից, Մոլդովայից եւ Թուրքմենստանից են:
Թեեւ Վրաստանը չի մասնակցել գործողությանը, այդ երկրի ոստիկանության հարցումով ձերբակալվել է 4 հանցագործ:



























