Չեխիային հաջողվել է երրորդ երկրներից հավաքել Ուկրաինա հրետանու արկերի առաջին՝ 800 հազարանոց խմբաքանակն ուղարկելու համար անհրաժեշտ գումարը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է երկրի նախագահ Պիտեր Պավելը, փոխանցում է «DW»-ն։
Ուկրաինայի զինված ուժերի համար արկեր գնելու Չեխիայի նախաձեռնությանը միացել է եվրոպական 18 երկիր։ Չորեքշաբթի օրը՝ մարտի 6-ին, Գերմանիայի կառավարությունը խոստացավ այս նախաձեռնության համար «եռանիշ միլիոն գումար» հատկացնել։ Վերջին երկիրը, որը հայտարարել է Ուկրաինայի համար զինամթերքի չեխական նախաձեռնությանը մասնակցելու իր մտադրության մասին, Նորվեգիան է։
Փետրվարի կեսերին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Պյոտր Պավելը հայտարարել էր, որ երկիրը մտադիր է մի քանի շաբաթվա ընթացքում Ուկրաինային մատակարարել 155 մմ տրամաչափի 500 հազար և 122 մմ տրամաչափի 300 հազար հրետանային արկ:





























