Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով հոկտեմբերի 7-ից ի վեր 9000 կին է սպանվել։ Այս մասին ասվում է Գազայի առողջապահության նախարարության՝ Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ տարածած հայտարարությունում, փոխանցում է IRNA-ն։
Գազայի հատվածում մոտ 60 հազար հղի կանայք տառապում են թերսնումից և ջրազրկումից: Մոտավորապես 5000 կին ծննդաբերում է ամեն ամիս ոչ անվտանգ պայմաններում։
Գազայի բնակչության 49%-ը կանայք են, և նրանք բոլորը տառապում են լուրջ խնդիրներից։





























