Ամերիկյան տնտեսությունն աճում է, մենք ունենք աշխարհի լավագույն տնտեսությունը։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
«Իմ իշխանության գալուց ի վեր մեր երկրի ՀՆԱ-ն աճել է: Չինաստանի հետ մեր առևտրային դեֆիցիտը նվազել է մինչև վերջին տասնամյակի ամենացածր մակարդակը։ Ընդամենը 3 տարվա ընթացքում 15 միլիոն նոր աշխատատեղերի ստեղծումը ռեկորդային է, գործազրկությունը 15 տարվա նվազագույնին է հասել»,- հավելել է Բայդենը։





























