Ջրի պակասը կարող է հակամարտություն հրահրել Եվրամիության երկրների միջեւ, որոնք պատրաստ չեն գլոբալ տաքացմանը, գրում է Politico-ն։

Եվրահանձնաժողովը կոչ է արել ԵՄ կառավարություններին արագացնել կլիմայի փոփոխության դեմ պայքարի նախապատրաստական աշխատանքները:

Հանձնաժողովը ջրի սակավությունը համարում է խնդիր, որը սպառնում է կյանքի գրեթե բոլոր ոլորտներին:

Իսպանիայում երաշտից տուժած Կատալոնիան փորձում է համոզել երկրի կենտրոնական կառավարությանը շեղել գետի ջուրը հարեւան Արագոնից, ինչը քաղաքական լարվածություն է առաջացնում: Անցյալ տարի Ֆրանսիայում ջրամբարներ ստեղծելու ծրագրերի պատճառով լուրջ բախումներ են գրանցվել։

Ջրհեղեղները կամ երաշտը Եվրոպային սպառնացող կլիմայական միակ սպառնալիքները չեն։

Եվրահանձնաժողովը նշում է, որ ԵՄ-ն կարող է ակնկալել «ավելի շատ աղետներ, ինչպիսիք են երաշտները, ջրհեղեղները, անտառային հրդեհները, հիվանդությունները, ենթակառուցվածքների խափանումներն ու շրջակա միջավայրի կառուցվածքային փոփոխությունները»:

ԵՄ-ն միայն ջրհեղեղների հետևանքով կարող է տարեկան 1․6 տրիլիոն եվրոյի վնաս կրել։