Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին Եգիպտոսում Նահատակների և վետերանների օրվամ առիթով իր ելույթում ասել է, որ պատերազմից հետո Գազայի հատվածի վերականգնման արժեքը կարող է գերազանցել 90 միլիարդ դոլարը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Եգիպտոսի նախագահն ասել է, որ եգիպտական պետական հաստատություններից պահանջել է Գազայի հատվածի վերականգնման արժեքի գնահատումը:
«Եգիպտոսը շահագրգռված է, որ իր Ռաֆահի սահմանային անցակետը օրական 24 ժամ բաց լինի, որպեսզի ապահովի մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատված»,- ալ Սիսիի խոսքն է մեջբերում Egypt Today-ը։





























