Նոյեմբերի 18-19-ը Արիզոնայի պետական համալսարանի Արեւմտյան ճամբարում` Կամպուսում, մեկնարկելու է Սուդանի Դարֆուր տարածաշրջանում իրականացված ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:
Արիզոնայի պետական համալսարանի կայքի փոխանցմամբ՝ Դարֆուրի տարածաշրջանում իրականացված ցեղասպանությունը ցուցահանդեսի ժամանակ ներկայացվելու է պատմական այլ ցեղասպանությունների համատեքստում` հրեական Հոլոքոստ, Հայոց ցեղասպանություն, Կամբոջայի եւ Ռուանդայի ցեղասպանություններ:
Ցուցահանդեսի նպատակն է մարդկանց ներկայացնել Դարֆուրում տիրող հումանիտար ճգնաժամն ու ցույց տալ, որ մարդիկ ի զորու են փոխել իրավիճակը:
Ցուցահանդեսը կկայանա Կամպուսի Ֆլետչերի անվան գրադարանի բացատում:




























