Վիեննայում Սիրիայից, Սերբիայից, Թուրքիայից և Բուլղարիայից դեռահասները հինգ ամիս շարունակ բռնաբարել են 12-ամյա աղջկան, գրում է Bild-ը։
Միան (երեխայի անունը փոխված է) վերջին ամիսներին ենթարկվել է սեռական բռնության. մի խումբ դեռահասներ նրան ստիպել են սեռական գործողություններ կատարել՝ տեղի ունեցածը նկարահանելով հեռախոսով, գրում է Bild-ը։
«Սա մղձավանջ է իմ աղջկա և բոլորիս համար: Վախենում ենք, որ կդարանակալեն, նորից կհարձակվեն կամ նույնիսկ կսպանեն»,- ասում է Միայի մայրը։
Այժմ աղջիկը մենակ դուրս չի գալիս. երիտասարդների կողմից գրեթե ամենօրյա ահաբեկումից հետո նա տառապում է հետտրավմատիկ սթրեսային խանգարմամբ։
Միայի մայրը երկար ժամանակ չգիտեր, թե ինչ է կատարվում իր դստեր հետ։
«Սա [բռնությունը] տեղի է ունեցել առավոտյան 9-ից 17-ը, երբ ես կարծում էի, որ նա դպրոցում է կամ կինոթատրոնում ընկերների հետ», - հիշում է կինը:
Ժամանակի ընթացքում Միան ավելի ու ավելի հետ էր փակվում իր մեջ, նա գրեթե դադարում էր խոսել մոր հետ և նախընտրում էր պառկել իր սենյակի մահճակալին։
«Գիշերները ես լսում էի, թե նա ինչպես է գաղտագողի շրջում բնակարանում և լացում: Նրա առաջադիմությունը դպրոցում խիստ նվազել էր»,- ասում է աղջկա մայրը։
Նրա մայրը պատահաբար իմացել է, թե ինչ է կատարվում Միայի հետ ընկերոջից։ Դեռահասներից մեկը պարծենում էր, որ Միան «իր միջոցով հասանելի է բոլորին»։ Սրանից հետո կինը դիմել է ոստիկանություն։
Աղջկան բռնաբարած դեռահասներն այժմ պնդում են, որ կարծել են, որ նա արդեն 16 տարեկան է: Ավստրիայի օրենսդրության համաձայն՝ հանցագործներից յուրաքանչյուրին սպառնում է մինչև յոթ ու կես տարվա ազատազրկում։





























