Շվեյցարական Ալպերում հայտնաբերվել են անցած շաբաթավերջին Մատերհորն շրջանում անհետացած վեց դահուկորդներից հինգի մարմինները, հայտնում է Euronews-ը։
Ոստիկանության տվյալներով՝ խմբում եղել են նաև նույն ընտանիքի անդամներ։
Հաղորդվում է, որ դահուկորդները արշավի են մեկնել մարտի 9-ին Զերմաթ առողջարանային քաղաքից։ Ինչ-որ պահի նրանք դադարել են կապի դուրս գալ:
Որոնողական աշխատանքները բարդացել են եղանակային վատ պայմանների պատճառով։
Փրկարար խմբերն այս պահին շարունակում են վեցերորդ դահուկորդի որոնումները:





























