ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 17-ին կմասնակցի Ալմաթիում կայանալիք ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ավելի աքան 20 հարց` համագործակցության տարբեր ուղղություններով: Թվով 61-րդ նիստը կկայանա ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի նախագահությամբ: